«Հունվարի 20-ից աշխարհում ամեն ինչ էապես կփոխվի». Կոբախիձե

Երկուշաբթի, Դեկտեմբերի 9, 2024

Anna Vardanyan
3 շաբաթ առաջ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թրամփի երդմնակալությունից հետո տարածաշրջանը զգալիորեն կհանդարտվի։

«Կարծում եմ՝ հունվարի 20-ից աշխարհում ամեն ինչ էապես կփոխվի, այդ թվում՝ մեր տարածաշրջանը, որը հանդարտվելու է։ Իհարկե, մենք սպասում ենք ԱՄՆ նախագահի երդմնակալությանը։ Հուսով ենք՝ հունվարի 20-ից տարածաշրջանը զգալիորեն կհանդարտվի, և դա դրական ազդեցություն կունենա մեր երկրի վրա»,- այս մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ վրաց հասարակությունը մեծ լավատեսությամբ է սպասում ԱՄՆ նոր նախագահի երդմնակալությանը, որին Սալոմե Զուրաբիշվիլին չի մասնակցի, քանի որ դեկտեմբերի 29-ին լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը.

«Նրա համար Ամերիկայի նախագահի երդմնակալությունն ընդհանրապես նշանակություն չունի։ Կարծում եմ՝ ամեն ինչ շատ լավ կլինի»,- ընդգծել է Կոբախիձեն։