Թբիլիսիում ցուցարարների ու ոստիկանների բախումները

Երեքշաբթի, Դեկտեմբերի 3, 2024

Anna Vardanyan
3 շաբաթ առաջ

Բողոքի պատճառը նոյեմբերի 28-ին Կոբախիձեի հայտարարությունն էր։ Նա ասել է, որ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը որոշել է մինչև 2028 թվականի վերջ օրակարգում չներառել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների հարցը և հրաժարվել համայնքի բոլոր բյուջետային դրամաշնորհներից:Վրաստանի ոստիկանությունը գիշերը ջրցան մեքենաներ է կիրառել՝ ցրելու Ռուսթավելի պողոտայում ընթացող բողոքի ցույցը, սակայն ցուցարարները շարունակում են ակցիան։ Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքում նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը ցույցերը վերաճել են բախումների ցուցարարների և անվտանգության ուժերի միջև, որոնք օգտագործել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։Ինչպես նշել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, սա պատասխան էր «ցուցարարների կողմից համակարգված բռնություններին»։ Հիշեցնենք ,որ ավելի վաղ Կոբախիձեն նաև հայտարարել է, որ Վրաստանում «ազգային մայդան» չի լինելու։

«Երեկ բոլորը կրկին համոզվեցին, որ երկրում «ազգային մայդան» չի լինելու, և վրացական պետությունը դա թույլ չի տա դա։ Երեկվա դաժան հանրահավաքի հիմնական պատասխանատվությունը կրում են եվրոպացի քաղաքական գործիչները և տեղական գործակալները», - նշել է Կոբախիձեն՝ անդրադառնալով Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցին։-ասելէ նա։